Իսլամիստները ռումբ են պայթեցրել Թայլանդում. 8 զոհ կա

Իսլամիստները ռումբ են պայթեցրել Թայլանդում. 8 զոհ կա

PanARMENIAN.Net - Իսլամիստները ռումբ են պայթեցրել Թայլանդի հարավում, Յալլա գավառում, արդյունքում զոհվել են անվտանգության ծառայության ութ զինծառայողներ, ևս երկու զինվորական և երկու քաղաքացիական անձ վիրավորվել են:

Ըստ ոստիկանության քննիչի, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղադրել էին անջատողական իսլամիստ գրոհայինները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մայիսի 27-ին պայթյուն որոտաց Բանգկոկի շուկայում, այն ժամանակ 7 մարդ տուժեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---