Արմեն Չախալյանն ու մոտ 30 երիտասարդ բերման են ենթարկվել. Արմենը գնացել էր վեճը հարթելու

Արմեն Չախալյանն ու մոտ 30 երիտասարդ բերման են ենթարկվել. Արմենը գնացել էր վեճը հարթելու

PanARMENIAN.Net - «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վրացական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Վրաստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին:

Առնոլդ Ստեփանյանը տեղեկացրեց, որ գյուղում մոտ հիսուն երիտասարդների հետ միջադեպ է եղել, և քանի որ Արմեն Չախալյանը հեղինակություն է վայելում, նրան իր ընկերների կանչել են, որպեսզի հարթի կռիվը: Այդ ժամանակ էլ հատուկ ուժերը ձերբակալել են նրան և մոտ 30 երիտասարդի ու տարել Ախալցխա: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր նրանց մոտ փաստաբան է գնալու:

Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ մի լուրջ խնդիր էլ կա, ձերբակալվածների մեջ շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդ կա, ում չեն կարողանում դեղամիջոց փոխանցել: Թե կոնկրետ պատճառը որն է, դեռ պարզ չէ:

Հարցին` հնրավո՞ր է, որ Չախալյանի եղբոր ձեռբակալությունը քաղաքական ենթատեքստ ունենա, Առնոլդ Ստեփանյանը պատասխանեց. «Մի քանի վարկածներ են շրջանառվում: Նա այն, որ մի քանի օր առաջ Վահագն Չախալյանը ընդդեմ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու դատական հայց է ներկայացրել, որը մերժվել էր: Երկրորդ վարկածն այն է, որ այսպիսով փորձում են այնպես անել, որ Վահագնը հանկարծ չակտիվանա: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում»:

Առնոլդ Ստեփանյանն ընդգծեց, որ Վահանգն Չախալյանի ձերբակալության ժամանակ այստեղ բոլոր աշխատանքները ղեկավարում էին ներքին գործերի այն աշխատակիցները, ովքեր այսօր էլ աշխատում են: «Նրանք այն ժամանակ էլ շատ խիստ էին վերաբերում այս շրջանին: Հիմա էլ կոնկրետ Ջավախքով են զբաղվում»,- ասաց «Բազմազգ Վրաստանի» նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---