The New Yorker. «Հայերի անցյալը Թաքսիմ հրապարակում»

The New Yorker. «Հայերի անցյալը Թաքսիմ հրապարակում»

PanARMENIAN.Net - The New Yorker-ը հրապարակել է «Հայերի անցյալը Թաքսիմ հրապարակում» հոդվածը: Այնտեղ, մասնավորապես, ասվում է, որ Գեզի հրապարակում հայկական գերեզմանոց է եղել:

«Համարձակ ստամբուլցի ցուցարարներից շատերը չգիտեն, որ նախկինում Գեզի պուրակի տեղում եղել է Սուրբ Հակոբ հայկական գերեզմանոցը: Խոսքը Սուլեյման Առաջին Հրաշալիի իշխանության տարիների մասին է: Դավադիրները փորձում էին ֆիզիկապես ոչնչացնել սուլթանին: Այդ նպատակով փորձ արվեց թունավորել նրան խոհարարների միջոցով: Սակայյն սուլթանի խոհարարը՝ Մանուկ Կարասեֆերյանը հայտնեց սուլթանին պատրաստավող դավադրության մասին:

Սուլեյման Հրաշալին ի նշան երախտագիտության առաջարկեց իր խոհարար Մանուկ Կարասեֆերյանին ընտրել այն նվերը, որը նա որպես պարգև կստանա կառավարչից իր հավատարմության համար: Կարասեֆերյանը խնդրեց հողակտոր հատկացնել Կոստանդնուպոլսում հայկական գերեզմանոցի համար, որտեղ այժմ գտնվում է Գեզի պուրակը:

Այդ գերեզմանոցը կարող էր դառնալ Ստամբուլի պատմության մեջ ոչ մահմեդական ամենամեծ գերեզմանոցը, սակայն խոլերայի համաճարակի պատճառով հայկական գերեզմանոցը տեղափոխվեց Շիշլի»,-գրում է The New Yorker-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ Առաջին աշխարհամարտի սկզբին Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում, սակայն 1922թ. նրանց թիվն ընդամենը 400 հազար էր: Պատճառը՝ 1,5 մլն հայերի կոտորածն էր, որը պատմաբանները ցեղասպանություն են անվանում: «100 տարի անց թուրքական կառավարությունը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այժմ Թուրքիայում բնակվող հայերի թիվը փոքր է»,-գրում է հանդեսը: Շատերը, դժգոհ լինելով Էրդողանի քաղաքականությունից, պահանջում են հարգել անցյալն ու զերծ մնալ արյունահեղությունից: Նրանք միայնակ չեն այդ հարցում»,-ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---