Փաստաբանն այցելել է Ա.Չախալյանին և մյուս երեք ձերբակալվածներին. Մեղադրանք դեռ չի առաջադրվել

Փաստաբանն այցելել է Ա.Չախալյանին և մյուս երեք ձերբակալվածներին. Մեղադրանք դեռ չի առաջադրվել

PanARMENIAN.Net - Պարզվել է նախօրեին Ջավախքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված երիտասարդների հստակ թիվը: «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրավապահ մարմինները բերման են ենթարկել 17 երիտասարդի, որոնցից 13-ին ազատ են արձակել:

Չորս երիտասարդի տարել են Ախալցխա, նրանցից երեքը ազատության մեջ չեն: Վերջիններիս թվում է նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը: Առնոլդ Ստեփանյանը հայտնեց, որ փաստաբանն այցելել է նրանց: Նա տեղեկացրեց, որ ձերբակալվածների դեմ այս պահին մեղադրանք առաջադրված չէ:

«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահը նաև նշեց, որ ձերբակալվածներ մեջ կար շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդ, ում ազատ են արձակել:

Նշենք, որ ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն բերման էին ենթարկվել 30 երիտասարդներ, սակայն դա պաշտոնական թիվը չէր: Ինչպես հայտնել էինք նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---