Սոցիոլոգ. Հանրային հեռուստաընկերությունը միայն «ֆասթ ֆուդ» արտադրանք է տալիս

Սոցիոլոգ. Հանրային հեռուստաընկերությունը միայն «ֆասթ ֆուդ» արտադրանք է տալիս

PanARMENIAN.Net - Մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք են կազմակերպել, որով Հանրային հեռուստաընկերությունից պահանջում են ամենադիտվող ժամերին սերիալների փոխարեն ցուցադրել ազգային և մշակութային հաղորդումներ: Այսօր մամուլի ասուլիսի սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը նկատեց, որ Հանրային հեռուստաընկերությունը վարում է նույն քաղաքականությունը, ինչ կոմերցիոն հեռուստաընկերությունները. «Լցված է գովազդով, շոուներով և սերիալներով: Հանրային հեռուստաընկերությունը պետք է բավարարի հասարակության բոլոր շերտերին, սակայն այն միայն «ֆասթ ֆուդ» արտադրանք է տալիս, ինչն անթույլատրելի է, քանի որ այն ֆինանսավորվում է բյուջեից»,- ասաց Վահրամ Միրաքյանը:

Ըստ նրա ներկայացրած վիճակագրական տվյալների` սերիալների թվով Հ1-ն առաջին տեղում է՝ գրեթե 26 %, գովազդը 20 % է, ժամանցային հաղորդումները՝ մոտ 15 %, պատմամշակութային հաղորդումները՝ 7%, ճանաչողական հաղորդումներ՝ 0%։

Ավելացնենք, որ արդեն 1100-ից ավելի ստորագրություն է հավաքվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---