«Ես եմ Վահե Ավետյանը». «Հարսնաքարի» մոտ այսօր հիշատակի երեկո էր 29 հունիսի 2013 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրացավ զինվորական բժիշկ, սպա Վահե Ավետյանի մահվան տարելիցը: «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում՝ Վահե Ավետյանի մահվան վայրում, երեկոյան հիշատակի արարողություն է անցկացվել, որին մոտ հարյուր քաղաքացի է մասնակցել: Ակտիվիստների ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա գրված էր «Ես եմ Վահե Ավետյանը»։ Հավաքվածները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ավետյանի հիշատակը, այնուհետև մի խումբ քաղաքացիներ փորձել են համալիրի տարածքում հուշաքար տեղադրել։ Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գլխավորությմաբ, փորձել են խոչընդոտել հուշաքարի տեղադրումը։ Նրանք զգուշացրել են, որ այն հանվելու է, բայց «Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվել է այն տեղադրել: Հուշաքարի վրա գրված էր․ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |