1 հուլիսի 2013 - 11:09 AMT
Կոնֆեդերացիայի գավաթ. Նեյմարը ստացել է «Ոսկե գնդակը», իսկ Տորրեսը` «Ոսկե խաղակոշիկը»

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստացել է Կոնֆեդերացիայի գավաթի «Ոսկե գնդակը»: Նա անցկացրել է 5 հանդիպում` խփելով չորս գնդակ և չորս անգամ էլ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նեյմարը գոլի հեղինակ է դարձել նաև եզրափակչում, որտեղ նրա թիմը3:0 հաշվով առավելության է հասել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի նկատմամբ:

«Արծաթե գնդակ» մրցաակին է արժանացել Իսպանիայի կիսապաշտպան Անդրես Ինյսեստան, իսկ «Բրոնզե գնդակին»` բրազիլացի Պաուլինիոն:

Մրցաշարի լավագույն ռմբարկուն դարձել է Իսպանիայի ընտրանու հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, իսկ լավագույն դարպասապահ` բրազիլացի Ժուլիո Սեզարը: