1 հուլիսի 2013 - 13:17 AMT
Սիրիական զորքերը մաքրում են Հոմսը գրոհայիններից

Սիրիական զորքերը ոչնչացնում են ապստամբների վերջին հենակետերը Հոմսում: Մի շարք վայրերում գրոհայինները կատաղի դիմադրություն են ցույց տալիս:

Ուղղաթիռներն ու հրետանին շաբաթ օրը կետային հարվածներ են հասցրել զինյալների դիրքերին Հալիդիում, Համիդիում, Բեբ Հուդերում և Բուստան էդ Դիվանում: Բնակիչների մեծ մասը լքել է այդ վայրերը: SANA գործակալության համաձայն, գրոհայինները ականանետներից գնդակոծել են Աբասիա թաղամասը: Զոհվել է երեք խաղաղ բնակիչ:

Լիբանանա-սիրիական սահմանին Սիրիայի զինծառայողները ոչնչացրել են վարձկանների մի խմբի, որը փորձել է ներթափանցել երկրի խորքերը: