1 հուլիսի 2013 - 10:30 AMT
Օղակաձև այգում հրդեհ է բռնկվել

Այսօր ժամը 05:52-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ե.Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց: