1 հուլիսի 2013 - 13:15 AMT
Թուրքիայում չեն դադարում բողոքի ցույցերը

Ոստիկանությունը Ստամբուլում բերման է ենթարկել հակակառավարական ակցիայի 20 մասնակիցների Թաքսիմ հրապարակից, որտեղ շաբաթ օրը շուրջ 10 հազար մարդ էր հավաքվել: Ցուցարարները իրենց բողոքն էին հայտնում հունիսի 28-ին բախումների հետևանքով մեկ զոհվածի և բազում վիրավորների համար քրդաբնակ Դիարբեքիրում:

Թաքսիմում ոստիկանությունը պանեշ է կանգնեցրել պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի շուրջ: Հատուկ ստորաբաժանումները շարունակում են ձերբակալությունները: Անկարայում ոստիկանները ջրցան մեքենաններ են կիրառել: