1 հուլիսի 2013 - 12:48 AMT
Ադրբեջանի ԶՈւ շարքերում դանակահարություն է տեղի ունեցել

Ադրբեջանի ՊՆ Շամկիրի կորպուսի զորամասերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է vesti.az-ը, 19-ամյա շարքային Իլկին Հուսեյնովը դանակով հարվածել է իր հասակակից Գադիր Իսմայլովին:

Տուժածը տեղափոխվել է հոսպիտալ: Ասվում է, որ Հուսեյնովը զորակոչվել է ադրբեջանական բանակ Սումգայիթից, իսկ Իսմայլովը՝ Գյոյչայից: