16 փետրվարի 2006 - 16:32 AMT
Վաղուց հասունացել է Ղարաբաղին հասցված վնասը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը
ԼՂՀ խորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հասցված վնասի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովը նախագահում է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը. հանձնաժողովի կազմի մեջ են մտնում նաեւ պատգամավորներ Յուրի Հայրապետյանը, Հարպատ Ավանեսյանը, Արմեն Սարգսյանը եւ Մաքսիմ Միրզոյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Գուլյանը, ներկայումս ընթանում է հանձնաժողովի աշխատանքների ծրագրի մշակումը: «Նրանք այժմ որոշում են առաջնահերթ կարեւորության հարցերի շրջանակը, պարտականությունների բաժանումը: Այդպիսի փաստաթղթերը պետք է ներկայացնել միջազգային տարբեր ատյաններ եւ առաջին հերթին խորհրդարանական վեհաժողովներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների խորհրդարաններում»: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հասցված վնասի ուսմնասիրության աշխատանքները վաղուց են տարվում, եւ արդեն վաղուց հասունացել էր այդպիսի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը»,- ասել է Գուլյանը: