1 հուլիսի 2013 - 14:04 AMT
Մինչ ԱԱ Արման Երեմյանը կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի

Հուլիսի 2- ին Մեքսիկայի Լալոմա քաղաք է մեկնելու Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից թաեքվանդիստ Արման Երեմյանը (80 կգ):

Նա մարզիչ Վարդան Վարդանյանի հետ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն շուրջ 50 երկրների պատվիրակների հետ: Համատեղ մարզումներից հետո Երեմյանը կմեկնի Պուեբլո քաղաք, մասնակցելու հուլիսի 15-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:

Աշխարհի առաջնությում մարզիկները պայքարելու են նաև օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար, տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: