
Շարունակվում է երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրումը։ Աջակցությունը հատկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ։
Երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հունիս ամսվա արդյունքներով արտասահմանյան գործուղումների կմեկնի 10 երիտասարդ գիտնական։
Հուլիսի 1-5-ն Ասատուր Խուրշուդյանը Մադրիդում մասնակցում է Երկրաչափության, մեխանիկայի 7-րդ ամառային դպրոցին։ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում հուլիսի 1-ին մեկնարկել է Տղամարդու առողջություն 9-րդ կոնգրեսը, որին ներկա է նաև Հայաստանը ներկայացնող Սևադա Հակոբյանը։
Նարեկ Ասատրյանը հուլիսի 2-9-ին Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կմասնակցի Ամառային տնտեսագիտական միջազգային 17-րդ դպրոցին։ Հենրիկ Ներսիսյանը հուլիսի 14-23-ն Իսպանիայի Սանֆրանս-Էստասիոն քաղաքում կմասնակցի Աստղաֆիզիկայի միջազգային դպրոցին։ Հուլիսի 22-26-ը Ճապոնիայում կանցկացվի «Էդիսոն 18» ծրագիրը, որին մասնակցության իրավունք է ստացել Մկրտիչ Երանոսյանը։
Սարգիս Աղայանն օգոստոսի 7-11-ը Հայաստանը կներկայացնի Վիլնյուսում կայանալիք Մալարիայի և վայրի բնության մակաբույծների միջազգային կոնֆերանսին։ Օգոստոսի 12-15-ը Շվեդիայի Կուպսալա քաղաքում տեղի կունենա SGA Biennial meeting 12 գիտաժողովը։ Այստեղ իր մասնակցությունը կունենա Սամվել Հովակիմյանը։
Անի Ասատրյանը սեպտեմբերի 1-5-ը Հայաստանը կներկայացնի Իռլանդիայի Դուբլին քաղաքում կայանալիք Եվրոպական ռադիացիոն ուսումնասիրության 40-րդ գիտաժողովին։ Սեպտեմբերի 23-27-ն Ահարոն Վարդանյանը և Արփինե Առուշանյանը Գերմանիայի Մյունսթեր քաղաքում կմասնակցեն Արևելագերմանական ընկերակցության 32-րդ միջազգային գիտաժողովին, հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: