Հայկազուն Ալվրցյանն Արմեն Չախալյանի ձերբակալության մասին. Քաղաքական ենթատեքստ, կարծես թե, չկա

Հայկազուն Ալվրցյանն Արմեն Չախալյանի ձերբակալության մասին. Քաղաքական ենթատեքստ, կարծես թե, չկա

PanARMENIAN.Net - Երբ Ջավախքում ինչ-որ բան է պատահում, քաղաքական-հասարակական որոշ շրջանակներ փորձում են քաղաքական ենթատեքստ տալ և աղմուկ բարձրացնել: Լավ է, որ ուշադիր ենք, բայց երբեմն խնդիրը չպարզած, անմիջապես ենթադրութուններ են արվում, տեսակետներ հայտնվում: «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ վերջին միջադեպի` Վահագն Չախալյանի եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալության մասով, լավ է, որ նույնը չեղավ. «Այս անգամ միայն փաստն արձանագրվեց: Գնահատական չտրվեց և դա հետո մեր դեմ չի օգտագործվի»:Իսկ միջադեպի մասին նա ասաց. «Այստեղ պետք չէ շատ բան որոնել, գոնե քանի դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել վրացական կողմից»: Ալվրցյանը նշեց, որ այս միջադեպը քաղաքական ենթատեքստ չստացավ, չնայած Ջավախքում տեղի ունեցող ամեն ինչ այդ տեսանկյունից ընկալվելու պոտենցիալ ունի: «Այս պահին գոնե ես որևէ տեղեկության չեմ տիրապետում, որ թույլ կտա հարցին այդ կողմից մոտենալ: Հարցի տակ ուրիշ բաներ, կարծես թե, չկան»,- ասաց նա:

Վահագն Չախլյանի հայտարարությունն Ալվրցյանը չմեկնաբանեց. «Ես նրա մոտեցումների մասին կգերադասեմ լռել: Վստահ եմ, որ եթե այնտեղ չհայտնվեր նրա եղբայրը, չէին ձերբակալի, բայց սա, իհարկե, չի նշանակում, որ եթե ձերբակալելու մտադրություն ունենային, պատճառ չէին գտնի»:

Իսկ Ջավախքում վիրահայության նկատմամբ վերաբերմունքը, առհասարակ, առաջիկայում չի փոխվի, քանի որ ոչ Վրաստանի, ոչ Հայաստանի քաղաքական օրակարգերում նման խնդիր չկա: Չի քննարկվում Ջավախքը համագործակցության տարածք դիտարկելու հնարավորությունը: Իսկ մասնակի քայլերով, օրինակ, մի ճանապարհ վերանորոգելով, խնդիրները չեն լուծվի, քանի որ դրանք սոցիալական չեն, խորքային են` ազգային, դավանաբանական. «Վրաստանը հիմա ռազմական գործընկերներ ունի (Թուրքիա, Ադրբեջան), որոնց հետ է հարցեր լուծում»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---