1 հուլիսի 2013 - 17:16 AMT
Արցախում կարևորում են փոքր ձեռնարկությունների առկայությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:

Երկրի ղեկավարը ծանոթացել է բուրդի վերամշակման, թելի, կտորի, գորգագործական արտադրամասերում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Բակո Սահակյանը կարևորել է նման փոքր ձեռնարկությունների առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից՝ հավելելով, որ դրանք կնպաստեն նաև Արցախում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: