Եվրախորհրդարանը դատապարտել է հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանում

PanARMENIAN.Net - Նախօրեին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբը: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր, դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին: Պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական ժխտումներին` ելույթ ունեցողները հարցնում էին, որ եթե իսկապես տեսագրված ոչնչացումը հայկական խաչքարերի ոչնչացում չէ, ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս, որ անկախ դիտորդներ այցելեն այնտեղ եւ տեղում ստուգեն եղելությունը: Նրանք պատասխանեցին նաեւ այն առարկություններին, թե խաչքարերի ոչնչացումը տեղի է ունենում Ղարաբաղյան պատերազմի շրջանակներում` ընդգծելով, որ «Նախիջեւանը հեռու է պատերազմի թատերաբեմից»: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հայտնեց, թե հանձնաժողովը չի զբաղվում Եվրամիությունից դուրս գտնվող երկրների մշակութային կոթողներով, եւ եթե իսկապես հաստատվի, որ ոչնչացվածները խաչքարեր են, դա պետք է դատապարտել: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ դա տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, ինչի պատճառով էլ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի:



ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը բանաձեւի ընդունման առիթով հայտնեց Հայ Դատի հանձնախմբի գոհունակությունը, որ Եվրախորհրդարանը հստակ, արդար եւ օրինակելի ձեւով դատապարտեց Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, եւ շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններին, որոնք աշխատանք տարան բանաձեւի ընդունման ուղղությամբ: Նա հայտնեց նաեւ, որ Հայ Դատի հանձնախումբն աշխատում է եւ պահանջում, որ նման դատապարտումով հանդես գա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---