Էդվարդ Նալբանդյան. Դիվանագիտական դպրոցի 80 շրջանավարտից 41-ն աշխատում է ԱԳՆ-ում

Էդվարդ Նալբանդյան. Դիվանագիտական դպրոցի 80 շրջանավարտից 41-ն աշխատում է ԱԳՆ-ում

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳՆ-ում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրվածԴիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի

մեկնարկին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:

Կարևորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշել է, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության, որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց, ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը, ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին և պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:

«Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակշրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերինախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի, որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական դպրոցի նվաճումները», – ասել է արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը կայացմանը, ինչպես նաև այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին և հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան անդրադարձել է Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում բավականին շոշափելի արդյունքների է հասել և ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։ 2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաև տեղեկատվական և արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում և Վիեննայում տեղակայված եվրոպական և միջազգային կազմակերպություններ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---