ՎՊ-ն պնդում է` Ջրային տնտեսության պետական կոմիտեում անորակ աշխատանք է արձանագրվել

ՎՊ-ն պնդում է` Ջրային տնտեսության պետական կոմիտեում անորակ աշխատանք է արձանագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որով պնդում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:

«Նշենք, որ ստուգումների արդյունքում կազմված բոլոր արձանագրությունները ստորագրվել են վերահսկվող օբյեկտի պատասխանատուների կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը` ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին ուղղված 10.04.2013 թվականի , 01/ 06/617 -13 գրությամբ տեղեկացնում է, որ 2մլն 608 հազար դրամի չափով գումարը կվերականգվնի մինչև 2013 թ. ապրիլի 20-ը, իսկ ջրանցքի շեպերում առկա ճաքերը արդեն վերացված են և կազմված են համապատասխան ակտեր:

Ավելին, ի կատարումն ՀՀ վարչապետի 2013 թ. մասիսի 20-ի 02/23.6/6877-13 և 2013 թ. մայիսի 22-ի 02/23.6/7047-13 հանձնարարականների Անդրեսայանը ներկայացրել է, որ «Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608 .75 հազար դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանքները վերացված են և ԾԻԳ-ի համապատասխան հանձնաժողովը արձանագրել է այդ անորակ աշխատանքի վերացումը»,- ասվում է ՎՊ հաղորդագրության մեջ:

«Ստուգողի և ստուգվողի հարատև կոնֆլիկտ»,- այսպես էր այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը բնորոշել Վերահսկիչ պալատի բացահայտումները ոլորտի վերաբերյալ:

Նա նշել էր, որ ջրային կառավարման ոլորտը ստուգումների պակաս չի զգում, և ՎՊ-ի գնահատակնների մի մասի հետ համաձայն է, մի մասի հետ` ոչ: « Պ-ի արձանագրած թերությունները նորմալ աշխատանքային պրոցես եմ համարում, կարելի էր նույնիսկ չխոսել, թերություններ լինում են»,- ասել էր նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---