2 հուլիսի 2013 - 13:09 AMT
Պակիստանում ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը հասել է 48

Պակիստանում ահաբեկչության արդյունքում զոհվածների թիվը հասել է 48, հայտնում է Բի-Բի-Սին: Բելուջիստան գավառի Քվետտա քաղաքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը շիաների մզկիթում՝ սպանելով 30 հավատացյալների, այդ թվում 10 կանանց և 4 տղաների: Եվս 18 մարդ է զոհվել ահաբեկչական գործողությունեից Փեշավարում:

Քվետտայում հուղարկավորության ժամանակ որպես սգո նշան փակ էին բոլոր ձեռնարկություններն ու խանութները: Պատասխանատվությունը ստանձնել է սունիների «Լաշկար ի Ջանգվի» խմբավորումը: