2 հուլիսի 2013 - 10:17 AMT
Օրվա երկրորդ կեսին անձրև և ամպրոպ է սպասվում

Այսօր Սև ծովի տարածքից հանրապետություն կներթափանցի տեղումնաբեր հզոր զանգված, որի արդյունքում շրջանների մեծ մասում արդեն առավոտյան կդիտվի ամպամածության ավելացում, օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի` 18-20մ/վրկ արագությամբ և կարկուտ:

Հարավային շրջաններում և Տաթևում օրվա մեծ մասը կգերակայի առանց տեղումների, արևշող եղանակը, տեղումներ հնարավոր են այսօր երեկոյան: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի մոտ 4-6 աստիճան:

Երևանում առավոտյան առանց տեղումների եղանակ կլինի, օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի` 12-15մ/վրկ: Գիշերը` +20+22, ցերեկը` +30+32, երեկոյան` +25+27: