Սիրիացի գրոհայինները գլխատել են կաթոլիկ եկեղեցականի

Սիրիացի գրոհայինները գլխատել են կաթոլիկ եկեղեցականի

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբները հրապարակավ գլխատել են կաթոլիկ եկեղեցականի երկրի հյուսիսում, հայտնում է BBC-ին:49-ամյա Ֆրանսուա Մուրադը գլխատվել է ութ օր առաջ: Նրա մահվան հանգամանքները մինչև վերջ պարզ չեն, սակայն հաստատվել է, որ Սբ Անտոնիոսի վանքը հարձակման է ենթարկվել:

Տեղացի սիրիական աղբյուրները հայտարարում են, որ գրոհող ապստամբները կապված էին ջիհադական «Ալ Նուսրայի ռազմաճակատը» կազմակերպության հետ, որը սերտ կապեր ունի «Ալ Քայիդայի» հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---