2 հուլիսի 2013 - 14:47 AMT
Հայաստանի գոտիներով ըմբշամարտի հավաքականը Կազան կմեկնի հուլիսի 4-ին

Հայաստանի գոտիներով ըմբշամարտի հավաքականը Կազան կմեկնի հուլիսի 4-ին: Համաշխարհային ուսանողական խաղերին կմասնակցեն 6 մարզիկներ:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Անդիկյանն ասաց, որ կանանց պայքարում հանդես կգա Երջանիկ Կարապետյանը (52 կգ), որը 2012թ. առաջին տեղն է նվաճել գոտիներով ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ:

Ունիվերսիադային տղամարդկանց պայքարում կմասնակցեն Գոռ Մկրտչյանը (60 կգ), Արթուր Երանոսյանը (70 կգ), Անդրանիկ Չափարյանը (80 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ) և Ազատ Աբրահամյանը (+100 2 կգ):

«Մեր ֆեդերացիայի նախագահ Սերոբ Անդրեասյանը կլինի մրցավար: Մեր բոլոր ըմբիշները հանդես կգան ազատ ոճում»,-ասել է Անդիկյանը:

Գոտիներով ըմբաշամարտը հին մենամարտային մարզաձև է, երբ երկու մարզիկները մենամարտում են գոտի ունեցող հանդերձանքով: Գոտեմարտը տևում է չորս րոպեից ոչ ավելի: Մաքուր հաղթանակ է շնորհվում, երբ մրցակիցն ընկնում է մեջքի վրա: