2 հուլիսի 2013 - 15:55 AMT
Ջոն Քերի. Սիրիայի գծով խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ

ԱՄՆ պետական քարտուղար Քերին գտնում է, որ սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային խաղաղ խորհրդաժողովը, որը ստացել է «Ժնև-2» անվանումը, տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ, հայտնում է AFP-ն:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Քերին քննարկել է «Ժնև-2»-ի անցկացմանն առնչվող հարցեր: Սակայն քաղաքական գործիչները դեռ չեն հայտնել այդ խոսակցության արդյունքների մասին: Հանդիպումն անցել է փակ դռների ետևում: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ընտրություն կատարել «Ժնև-2-ին» աջակցելու և սիրիական ընդդիմությանը սատարելու միջև: