2 հուլիսի 2013 - 15:46 AMT
Ավետիք Գրիգորյանը և Լիլիթ Գալոյանը Աբու Դաբիում վաստակել են մեկական միավոր

Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը և Լիլիթ Գալոյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել են մեկական միավոր: Մրցաշարային աղյուսակը երկուական միավորով գլխավորում են հինգ գրոսմայստերներ:

Իսկ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը և մի քանի այլ հայ շախմատիստներ հուլիսի 4-12-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցելու են օփեն-մրցաշարի, տեղեկացնում է armchess.am: