17 փետրվարի 2006 - 17:55 AMT
Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների համար նոր հեռանկարներ բաց կանի
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների - Եվրոպական հար-անության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին - նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին ժողովրդավարական բարեփոխումներին, էներգետիկ անվտանգությանը - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ: Տիկին Ֆեռերո-Վալդները գոհունակությամբ նշեց, որ տարածաշրջանի երկրները տնտեսական զարգացման առաջաքայլ են արել - հակամարտություններից ձերբազատումը հնարավորություն կտար արագացնել զարգացումը: Նա կար-որեց եվրոպական նոր հար-անության ծրագրի կենսագործումը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանի երկրների համար: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հյուրի խնդրանքով իրազեկեց սահմանադրական բարեփոխումներից հետո Աժ-ում կատարվելիք օրենսդրական աշխատանքի մասին: Անդրադառնալով հար-անների հետ հարաբերություններին` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները կնպաստեն նա- միջպետական հարաբերությունների բարելավմանը, նա կար-որեց ԵՄ ջանքերը Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական գործընթացներին աջակցության առումով: Փոխադարձաբար կար-որվեցին աշխարհում էներգետիկ անվտանգության խնդիրները - այլընտրանքային ուղիների որոնման անհրաժեշտությունը: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շեշտեց ԵՄ տրանսպորտային ծրագրերի իրականացման կար-ությունը` ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում, նա-` այլընտրանքային էներգետիկ ծրագրերի կենսագործումը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի խորհրդարանում Եվրամիության նոր հար-անության ծրագրի շուրջ ԵՄ-ի հետ համատեղ կոնֆերանս կազմակերպելու մասին` ԵՄ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ, որի ընթացքում կորոշարկվեն Հայաստան-ԵՄ համագործակցության ձ-երն ու անելիքները: