3 հուլիսի 2013 - 11:48 AMT
Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել

Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, հայտնում է Բի-բի-սին: Առավելագուն զոհվածներ են եղել Բաղդադում: Ահաբեկիչների թիրախ են դարձել հիմնականում շուկաները քաղաքի շիաներով բնակեցված շրջաններում: Պայթյուններ են որոտացել նաև Բասրայում, Ամրայում և Սամավիում: Զոհվել է առնվազն 3 մարդ, շուրջ 50-ը վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Ըստ ՄԱԿ տվյալների, Իրաքում 2013թ. ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում շուրջ 2,5 հազար մարդ է զոհվել: