3 հուլիսի 2013 - 12:31 AMT
ԱՄՆ անօդաչու սարքը Պակիստանում 16 գրոհայինների է ոչնչացրել

Առնվազն 16 ենթադրյալ գրոհայիններ են ոչնչացվել հուլիսի 3-ի առավոտյան Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցեղերի գոտում ԱՄՆ անօդաչու սարքի գրոհի արդյունքում: Այս մասին հայտնում է Associated Press-ը իր աղբյուրների վրա հղումով:

Անօդաչու սարքը չորս հրթիռով է հարվածել Հյուսիսային Վազիրիստան ցեղերի շրջանում գտնվող շենքին: ԱՄՆ անօդաչու սարքերի գրոհները վերջին շրջանում լարվածության լուրջ աղբյուր են դարձել Վաշինգտոնի ու Իսլամաբադի միջև հարաբերություններում: Պակիստանի իշխանությունները բազմիցս են հորդորել ԱՄՆ-ին դադարեցնել գրոհները՝ համարելով դրանք երկրի ինքնիշխանության խախտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: