3 հուլիսի 2013 - 10:20 AMT
Նորայր Ասլանյանը հանդես կգա հոլանդական «Վիլհելմ II» ակումբում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել հոլանդական «Վիլհելմ II» ակումբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ասլանյանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Էմմենի» կազմում, որը, ինչպես և «Վիլհելմ II»-ը, մասնակցում է Հոլանդիայի առաջնության առաջին դիվիզիոնում:

Ինչպես ասել է «Վիլհելմ II»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Ստրեպպենը, Ասլանյանը կարող է ուժեղացնել թիմը. «Նա կարող է խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ միանալ գրոհներին: Նա շատ արագ ֆուտբոլիստ է»:

22-ամյա Ասլանյանը այս տարվա ֆետրվարին իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում: