Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

PanARMENIAN.Net - Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկել է Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Առաջնությունը բացել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

Առաջին իսկ օրը Հայաստանի հավաքականը կարողացել է ոսկե մեդալ նվաճել: Մինչև 74 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանն առաջին գոտեմարտում հաղթել է սերբ ըմբիշին, ապա ուժեղ է գտնվել Բուլղարիայի ներկայացուցչից: Չալյանն առավելության է հասել նաև Լատվիայի և Մոլդովայի մարզիկների նկատմամբ:

Եզրափակչում հայ ըմբիշը երեք մրցափուլում հաղթել է Ադլան Ակիևին (Ռուսաստան) և դարձել Եվրոպայի հաղթող:

Այսօր գորգ դուրս կգա մինչև 55, 66, 84, 120 կգ քաշային հունահռոմեական ըմբիշները, իսկ առաջնությունը կավարտվի հուլիսի 7-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---