Ֆայսալ Մեկդադ. ԱՄՆ-ն չի վերահսկում սիրիացի գրոհայիններին

Ֆայսալ Մեկդադ. ԱՄՆ-ն չի վերահսկում սիրիացի գրոհայիններին

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեկդադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող է վերահսկել գրոհայիններին և խանգարում է խաղաղ գործընթացին, գրում է Belfast Telegraph-ը: «Ամերիկացիները զենք ու դրամական միջոցներ են փոխանցում և չգիտեն, թե ուր է այդ ամենը գնում: Մեզ ոչ ոք չի լսում: ԱՄՆ-ն պահանջում է միավորել ընդդիմադիրներին, սակայն 2 տարում մենք միայն ավելի մեծ պառակտման ականատեսը դարձանք»,-ասել է նա Դամասկոսում: Նա հիշեցրել է, որ կառավարական զորքերը մաքրել են Էլ Քուսեյրը ապստամբներից ու ասել է, որ դա հստակ ուղերձ է զինյալներին. «Սիրիական բանակը գալիս է ձեր ետևից»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---