3 հուլիսի 2013 - 11:33 AMT
Աբու Դաբի. Ավետիք Գրիգորյանը հաղթել է Ահմեդ Ալի Լայտին

Աբու Դաբիում շարունակվում է ընթանալ 20-րդ շախմատային փառատոնը, որին մասնակցում են նաև Ավետիք Գրիգորյանն ու Լիլիթ Գալոյանը:

Գրիգորյանը 3-րդ տուրում սև խաղաքարերով առավելության է հասել Ահմեդ Ալի Լայտի նկատմամբ, իսկ Գալոյանը ոչ ոքի է խաղացել Մոհամմեդ Թիսսիրի հետ: Գրիգորյանը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ Գալոյանը 1,5 միավորով 28-րդ տեղում է:

Մրցաշարը գլխավորում են վեց շախմատիստներ, ովքեր ունեն 2,5-ական միավոր: