17 փետրվարի 2006 - 19:18 AMT
Ի.Ալիեւը եւ Ք.Ռայսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ռամբույեում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Քոչարյան-Ալիեւ բանակցությունների շուրջ: Ադրբեջանի նախագահը եւ ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: