17 փետրվարի 2006 - 19:35 AMT
Հայ պատմաբան. Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը այլեւս գոյություն չունի
Հին Ջուղայի հայկական գերեզմանատունն այլեւս գոյություն չունի: Բոլոր 10 հազար խաչքարերը ոչնչացված են եւ այժմ ինչ-որ բան ասելը կամ ինչ-որ մեկին գրելը իմաստ չունի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, Միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի կատարած վանդալիզմի դատապարտումը ոչ մի իրական բան չի կարող տալ: «Ոչ մի իրական բան այդ դատապարտումը չի տա, եւ չէր էլ կարող տալ: Տվյալ դեպքում պետք է որոնել համամարդկային մշակութային հուշարձանների ոչնչացումը կանխելու այլ ուղիներ: Ես պետք է ասեմ, որմեղքի իր բաժինն ունի նաեւ հայկական կողմը, որը, բնականաբար, օբյեկտիվ պատճառներով, չէր կարող առավել կոշտ դիրքորոշում որդեգրել»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանում: