17 փետրվարի 2006 - 20:08 AMT
Նախիջեւանում կատարված բարբարոսությունը հնարավոր էր կանխել միայն 1919 թվականին
Ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանի Հին Ջուղայում հնարավոր չէր կանխել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, դա հնարավոր չէր այժմ, եւ անհնար էր նույնիսկ 20-30 տարի առաջ: «Այժմ մենք կարող ենք գրել եւ դիմել բոլոր միջազգային ատյաններին` դա արդյունք չի տա, մենք ուշացել ենք»,-ընդգծել է նա: «Նախիջեւանում կատարված բարբարոսությունը կարելի էր կանխել միայն 1919 թվականին, երբ Նախիջեւանը Հայաստանի կազմում էր: Ներկայումս մեզ մնում է միայն ափսոսել միջնադարի հայ ճարտարապետության եւ արվեստի կորցված գանձերի համար»,-ասել է նա: