Հունգարիայի ՍԴ նախագահ. Սաֆարովը պետք է բանտարկությունը շարունակեր Ադրբեջանում, ոչ թե հերոսացվեր 3 հուլիսի 2013 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով Հունգարիայի դատարանի որոշումը խիստ չի եղել, ասում է Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը: Այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի ներկայացնում Հունգարիայի իշխանություններին և տեղյակ չէ վճռի նախապատմությանը: Անդրադառնալով Հունգարիայի դատարանի` Ռամիլ Սաֆարովին ցմահ դատապարտելու որոշմանը, դատավորն ասաց. «Ոչ միայն իշխանությունները, այլև զարմանալիորեն դեսպանները հունգարական դատարանի վճիռը չափազանց խիստ համարեցին: Դա ինձ անորոշության մեջ է գցում, ես չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ այդ կապակցությամբ, բայց նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետևաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն անեևին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը շարունակի Ադրբեջանում և ոչ թե ազատ արձակվի և հերոս ճանաչվի»: Հունգարիայի ՍԴ նախագահը նաև հավելեց. «Որքան ես գիտեմ, դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար: Իմ և Հունգարիայի անունից ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար»: Հարցին` համաձա՞յն եք, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարք է եղել, Պետր Պաչոլայը պատասխանեց. «Ոչ, ես չգիտեմ, ես երբեք նման չեմ լսել»: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |