Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հրաժարվում է գահից

Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հրաժարվում է գահից

PanARMENIAN.Net - Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը մտադիր է այսօր դիմել ժողովրդին և հայտնել հուլիսի 21-ին գահից հրաժարվելու իր որոշման մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ակնկալվում է, որ 79-ամյա թագավորը ելույթ կունենա ռադիոյով և հեռուստատեսությամբ Մոսկվայի ժամանակով 20:00-ին: Վերջին ամիսներին Բելգիայում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ թագավորը մտադիր է հրաժարվել գահից հօգուտ թագաժառանգ Ֆիլիպի:

Ամեն տարի հուլիսի 21-ը Բելգիայում նշվում է որպես ազգային տոն՝ դա Թագավորի երդմնակալության օրն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---