ՀԱՊԿ անդամները համաձայնեցրել են 2013-2017 թթ. հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծը

ՀԱՊԿ անդամները համաձայնեցրել են 2013-2017 թթ.  հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծը

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասներեքերորդ նիստը՝ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի նախագահությամբ:

Նիստի ընթացքում մասնակիցներն ամփոփել են Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 թ. գործունեության արդյունքները, հատուկ նշանակության օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների՝ Կիրգիզիայի Հանրապետությունում անցկացվելիք հրամանատարաշտաբային վարժանքների և տարածաշրջանային «Կանալ» գործողության կազմակերպման խնդիրները, համաձայնեցրել են ՀԱՊԿ անդամ պետությունների 2013-2017 թթ. հակաթմրամիջոցային ռազմավարության նախագիծը և այլն:

ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---