Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դատախազության միջազգային հեղինակությունը

Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի դատախազության միջազգային հեղինակությունը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Չեն Լյանֆուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր։ ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի դատախազության միջազգային հեղինակությունը և հավաստել Հայաստանի դատախազության հետ համագործակցությունը ավելի զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

Չեն Լյանֆուն ՀՀ գլխավոր դատախազին է փոխանցել ՉԺՀ գլխավոր դատախազի հրավերը՝ այցելել Չինաստան։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային կարգով քննարկել այցելության մանրամասները՝ նախանշելով փոխգործակցությունը զարգացնելու նոր ուղիներ։

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար՝ արձանագրելով, որ ձևավորված բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը։

ՉԺՀ դատախազության պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մասնակցելու ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված միջոցառումներին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---