3 հուլիսի 2013 - 21:43 AMT
Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսայի թեմի առաջնորդը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այս մասին գրում է Nouvelles d`Armenie-ն:

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի մանդատը որպես Ֆրանսայի թեմի առաջնորդ լրանալու էր 2014-ին: Հրաժարականի դիմումը Սուրբ Էջմիածին փոխանցվել է հուլիսի 1-ին:

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը Ֆրանսայի թեմի առաջնորդ է ընտրվել 2007-ին` Թեմական ժողովի ժամանակ և ծառայում էր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: