Եգիպտոսում հեղաշրջում է տեղի ունեցել

Եգիպտոսում հեղաշրջում է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Եգիպտոսի բանակի հրամանատար գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին եգիպտական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ նախագահ Մուհամեդ Մուրսին զրկվում է իշխանությունից և Սահմանադրության գործունեությունը առկախվում է, հաղորդում է BBC-ն։

Գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ երկրի ղեկը ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահը:Մուրսիի գտնվելու վայրը հայտնի չէ:

Եգիպտոսում ներքաղաքական իրավիճակը սրվել է հունիսի 30-ին: Եվ արդեն մի քանի օր շարունակվում են բազմահազարանոց բողոքի ցույցերը ընդդեմ նախագահ Մուրսիի վարչակարգի վարած քաղաքականության: Ցույցերն ուղեկցվում են անկարգություններով ու զոհերով: Եգիպտոսի ԶՈՒ հրամանատարութունը կոչ էր արել նախագահին քայլեր ձեռնարկել քաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և քաղաքական մյուս ուժերի հետ համաձայնության գալ, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել Սահմանադրության գործողությունը։ Վերջնաժամկետն այսօր էր։

Դրա լրանալուց ժամեր առաջ Մուրսին առաջարկել է ձևավորել կոալիցիոն կառավարություն, իսկ մոտ մեկ ժամ անց զինվորականներ ու ռազմատեխնիկա է մտցվել մայրաքաղաք Կահիրե։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---