Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գաղտնալսման սարք է հայտնաբերվել

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գաղտնալսման սարք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը, որտեղ արդեն մեկ տարուց ավելի է պատսպարվում է Ջուլիան Ասանժը, գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Օրերս դեսպանի աշխատասենյակում գաղտնալսման սարք է հայտնաբերվել:

Թե ով է այն տեղադրել, դեռ հայտնի չէ, սակայն Էկվադորի իշխանություններն արդեն հայտարարել են, որ մտադիր են բացատրություններ պահանջել, հայտնում է The Associated Press-ը:

Սարքը հայտնաբերվել էր դեռ հունիսի 16-ին, սակայն տեղեկությունները չեն հրապարակվել, չխանգարելու համար հետաքննությանը: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում էր գտնվում Էկվադորի ԱԳ նախարարը, որի հետ Ասանժը հանդիպել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---