4 հուլիսի 2013 - 12:03 AMT
ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է զինվորականների միջամտությամբ Եգիպտոսի ճգնաժամին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահագություն է հայտնել Եգիպտոսի իրադարձությունների կապակցությամբ և հորդորել է հարգել մարդու իրավունքները՝ հավաքների ազատությունն ու սեփական տեսակետը հայտնելու հնարավորությունը, հայտնում է Բի-բի-սին: «Եգիպտացիներից շատերը դուրս են եկել բողոքի ակցիաների, իրենց անհամաձայնությունը հայտնելու համար այն ամենի հետ, ինչ կատարվում է երկրում: Սակայն զինվորականների միջամտությունը աշխարհի ցանկացած երկրում մտահոգություն է առաջացնում»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

Նա նշել է, որ հարկավոր է արագ վերականգնել քաղաքացիական իշխանությունը, որը կհամապատասխանի ժողովրդավարության սկզբունքներին: