20 փետրվարի 2006 - 12:49 AMT
Նշանակվել է Արգենտինայում Հայաստանի նոր դեսպանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 18-ի հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Արգենտինայում Հայաստանի դեսպանի պարտականություններից, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, այդ պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Բուենոս Այրես):