4 հուլիսի 2013 - 12:00 AMT
Կազանում այսօր մեկնարկում է Ունիվերսիադայի գլխավոր արարողության վերջին փորձը

Կազանում այսօր մեկնարկում է Համաշխարհային ուսանողական խաղերի գլխավոր արարողության վերջին փորձը: Բացման արարողությունը, որին կմասնակցեն պետության առաջին դեմքերը, պաշտոնապես նշանակված է հուլիսի 6-ին:

Առաջին հերթին ուշադրության կենտրոնում է տրանսպորտի աշխատանքը:

Հայկական պատվիրակությունը Կազանում ներկայացված կլինի 10 մարզաձևում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, գոտիներով ըմբշամարտ, շախմատ, աթլետիկա, լող, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ: