Քրիստոնյաներին ողջակիզում են Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների համար

PanARMENIAN.Net - Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ բողոքի ցույցը Նիգերիայի Բորնո նահանգում վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնց զոհ է գնացել 51 մարդ: Այդ մասին հաղորդում է Նիգերիայի The Guardian թերթը: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից շաբաթ օրը: Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիյում նիգերացի մահմեդականների խելահեղ ամբոխները ծեծելով սպանում եւ ողջակիզում էին «այլադավաններին»: Ոստիկանությունը հաղորդել է անկարգությունների 144 մասնակիցների ձերբակալության մասին, որոնք զինված էին վտանգավոր զենքով` դանակներով, սրածայրերով, երկաթյա շղթաներով, ինչպես նաեւ բենզինով լի անոթներով, որոնց օգնությամբ հրկիզում էին եկեղեցիները: Քաղաք զորքեր են մտցվել, կանխելու համար նոր տարերային ցույցերի առաջացումը Նիգերիայի հյուսիսում, որտեղ հիմնականում մահմեդականներ են բնակվում: Իսկ Հնդկաստանում մի բարձրաստիճան պաշտոնյա 11,5 մլն դոլար գլխագին է խոստացել Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ` դանիացի ծաղրանկարչի համար: Պարգեւը խոստացել է հնդկական Ուտտար-Փրադեշ նահանգի էթնիկ փոքրամասնությունների գործերով նախարար Մոհամմեդ Յաղուբ Կուրեշին: Պարգեւը կստանա նա, ով կսպանի ծաղրանկարների հեղինակին: Մարդասպանին կհանձնվի այնքան ոսկի, որքան նա կշռում է, խոստացել է հնդիկ նախարարը: Ավելի վաղ Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ հանդիսացող նկարչի սպանության համար պարգեւ էր նշանակել «Թալիբան» շարժումը: Մահմեդականների զգացմունքները վիրավորած հեղինակների կյանքի դիմաց թալիբները առաջարկել են 100 կգ ոսկի` դա մոտ 2 մլն դոլար է, հաղորդում է AFP-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---