Բաշար Ասադ. Քաղաքական նպատակներով կրոնն օգտագործող գործիչները դատապարտված են աշխարհի ցանկացած կետում 4 հուլիսի 2013 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի պետական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ողջունել է Եգիպտոսում կատարվող իրադարձությունները՝ անվանելով դա այսպես կոչված «քաղաքական իսլամիզմի» անկում: «Քաղաքական նպատակներով կրոնն օգտագործող գործիչները դատապարտված են աշխարհի ցանկացած կետում: Հնարավոր չէ միշտ խաբել բոլորին, հատկապես Եգիպտոսի ժողովրդին, որը հնագույն քաղաքակրթության կրող է ու արաբական ազգի միասնության գաղափարակիրը: «Մահմեդական եղբայրների» իշխանություն մեկ տարին բացեց Եգիպտոսի ժողովրդի աչքերը՝ ցույց տալով նոր իշխանությունների կեղծ կեցվածքը ճշմարիտ իսլամին հավատարիմ լինելու մասին: Նրանց գործունեությունը պառակտում է արաբական աշխարհը»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Մի քանի ժամ առաջ պաշտոնից զրկված Եգիպտոսի նախագահ Մուրսիի վերջին քայլերից մեկը եղավ դիվանագիտական հարաբերությունների խզումը Սիրիայի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |