4 հուլիսի 2013 - 14:36 AMT
2014թ. կառավարությունը մտադիր է շուրջ 57 մլրդ դրամ հատկացնել կենսաթոշակային ծախսերի համար

2014 թվականից Հայաստանում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին կառավարության հաստատած 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում նախատեսվում է շուրջ 20 մլրդ դրամ ուղղել քաղաքացիների խնայողություններին պետության 5 տոկոս մասնակցությունն ապահովելու համար:

Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ նշելով, որ պետբյուջեի հիմնական ծախսերը կարճաժամկետ հեռանկարում կուղղվեն աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացմանը: Միաժամանակ, հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացման համար նախատեսված է 37,7 մլրդ դրամ: