4 հուլիսի 2013 - 15:44 AMT
Ադլի Մանսուրը հրավիրել է «Մահմեդական եղբայրներին» մասնակցել երկրի ապագայի կառուցմանը

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրավիրել է «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժմանը, որոնց առաջնորդները բանտում հայտնվեցին Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո, մասնակցել երկրի ապագայի կառուցմանը, հայտնում է Al Ahram-ը:

«Մահմեդական եղբայրները» եգիպտական ժողովրդի մի մասն են և հրավիրված են մասնակցելու երկրի ապագայի կառուցմանը: Եթե նրանք արձագանքեն հրավերին՝ բարի գալուստ»,-ասել է Մանսուրը: