4 հուլիսի 2013 - 14:50 AMT
Մրցույթ «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013» թեմայով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013» մրցույթի կազմակերպման վերաբերյալ: Մրցույթը կանցկացվի բնական գիտությունների բնագավառում, հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը: